«Հեղափոխությունը սկսված է, Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն»․ հրապարակվեցին «Սասնա ծռերի» հեռախոսազրույցները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում այսօր՝ մարտի 21-ին, հրապարակվեցին «Սասնա ծռերի» գործով ՊՊԾ գնդից արված հեռախոսազրույցների վերծանությունները։

Մեղադրողը հրապարակեց, որ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, ասել, որ հեղափոխությունը սկսված է, պետք է ժողովրդին մոբիլիզացնել։

«Պավլիկի տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, սաղին հանեք, հիմա մենք հրեշտակների ոստիկանության մոտ ենք։ Ժողովրդին մոբիլիզացրեք, հանեք փողոց։ Օսիպյանն էլ մեր ձեռքում է, ինչքան ծանոթ ունեք տեղեկացրեք, թող դուրս գան փողոց հեղափոխությունը սկսված է»,-ասել է նա հեռախոսզրույցի ժամանակ։

Նաեւ հրապարակվեցին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։

«Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։

Ձայնագրությունները հրապարակելուց հետո  Պավլիկ Մանուկյանը վրրդովվեց եւ ցանկացավ հայտարարություն անել, սակայն Մեսրոպ Մակյանն առարկեց, ասելով, որ հայտարարության ժամանակ կխոսի:

Նշենք, որ դատական նիստի սկզբում «Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանն ու Պավլիկ Մանուկյանը ցանկացան հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը թույլ չտվեց։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.