ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 103. Շահութահարկ վճարողները

 

1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝

1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝

ա. անհատ ձեռնարկատերերը,

բ. նոտարները.

3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի).

4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներից, շահութահարկ վճարողներ չեն համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական կառավարչական հիմնարկների.

2) Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.