ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 105. Շահութահարկով հարկման բազան

 

1. Շահութահարկով հարկման բազա են համարվում՝

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած և հարկային մարմնի հետ համաձայնեցրած կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդի մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները.

3) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ սույն բաժնում՝ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն՝ հաշվի առնելով Օրենսգրքի 133-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

4) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այսուհետ՝ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը.

5) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ մշտական հաստատությանը չվերագրվող գործունեության և (կամ) եկամուտների մասով՝ Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.