ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 115. Վարձակալական վճարները

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը՝

ա. հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարն է, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի,

բ. որոշվում է որպես վարձակալությամբ վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող եկամտի և նույն շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի տարբերություն.

2) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների այն մասը, որը գերազանցում է այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ հարկ վճարողների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը որոշվում է որպես հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի ենթավարձակալության տրամադրելու ժամանակահատվածի համար ստացվող վարձակալական վճարի (հաշվի առնելով Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները) և նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի վարձակալության նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի տարբերություն:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.