ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 121. Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը: Ընդ որում՝

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն ժամկետների հարաբերություն.

2) օրենքով սահմանված կարգով վերագնահատված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով վերագնահատումից հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն.

3) հիմնական միջոցների առանձին խմբերի համար կիրառվում են հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետները.

 

Տող

Հիմնական միջոցների խմբերը

Ամորտիզացիոն նվազագույն ժամկետը (տարի)

1)

Շենքեր, շինություններ, անշարժ գույքի միավոր համարվող գծային ինժեներական ենթակառուցվածքներ (էլեկտրահաղորդման և կապի համակարգեր (այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծեր) և դրանց հենասյուներ, ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատարների և ջերմամատակարարման համակարգեր, ոռոգման համակարգեր, ջրամբարներ), բացառությամբ 2-րդ տողում նշվածների

20

2)

Հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ

10

3)

Արտադրական սարքավորումներ

5

4)

Հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա

3

5)

Հաշվողական և համակարգչային տեխնիկա, հաղորդակցական սարքավորանք

1

6)

Այլ հիմնական միջոցներ (այդ թվում` բանող անասուններ, բազմամյա տնկիներ և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումներ)

8

 

4) շահութահարկ վճարողը կարող է ընտրել հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն այլ ժամկետներ (այդ թվում՝ ինչպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի համար առաջին անգամ ամորտիզացիոն մասհանում հաշվարկելու պահին, այնպես էլ դրանից հետո), սակայն հիմնական միջոցների տվյալ խմբի համար սույն մասի 3-րդ կետով, իսկ ոչ նյութական ակտիվների համար՝ սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամկետներից ոչ պակաս չափով: Սույն կետով սահմանված դեպքերում յուրաքանչյուր անգամ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի ամորտիզացիոն ժամկետը վերանայելուց հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի՝ մինչև ամորտիզացիոն ժամկետի վերանայումն առկա հաշվեկշռային արժեքի և վերանայված ամորտիզացիոն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն.

5) ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները որոշում է շահութահարկ վճարողը` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան շահութահարկ վճարողի գործունեության ժամկետը: Սույն կետի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների (այսուհետ՝ կոնցեսիոն պայմանագիր) շրջանակներում կոնցեսիոների (օպերատորի) համար ոչ նյութական ակտիվ է համարվում նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) ստացված՝ հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով,

բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում.

6) հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների՝

ա. ձեռքբերման, ստացման, կառուցման, ստեղծման կամ մշակման (այսուհետ սույն հոդվածում՝ ձեռքբերման) դեպքում (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի) այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են դրանց ամորտիզացման օրվանից՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման օրվանից մինչև հարկային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները,

բ. օտարման կամ լուծարման դեպքում (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի) այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են հարկային տարվա սկզբից մինչև դրանց օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը)՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հարկային տարվա սկզբից մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները,

գ. ձեռքբերման և օտարման կամ ձեռքբերման և լուծարման դեպքում այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են դրանց ամորտիզացման օրվանից մինչև դրանց օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը)՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման օրվանից մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները,

դ. հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման ենթակա դառնալու և (կամ) ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու դեպքում այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են դրանց ամորտիզացման օրվանից մինչև դրանց ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման օրվանից մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները:

Սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված դեպքերում ոչ ամբողջական ամիսների համար ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և այդ ոչ ամբողջական ամիսներում ներառված օրերի թվի 1/365-ի արտադրյալի չափով:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով, մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման հարկային տարվա ընթացքում:

3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը` սույն կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի), հինգ տոկոսը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում յուրաքանչյուր հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը գերազանցող կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են դրանց կատարման ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, իսկ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարի՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը գերազանցող մասն ավելացվում է գերազանցելու օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, և այդ ամսվանից սկսած՝ տվյալ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը ամորտիզացվում են՝

ա. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը,

բ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը պակաս է ութ տարուց,

գ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս ութ տարուց, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կազմում է ութ տարի և ավելի,

դ. ոչ նյութական ակտիվի դեպքում՝ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում.

2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված ընթացիկ բնույթի ծախսերը` դրանց կատարման տարվա ընթացքում: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է ընթացիկ բնույթի ծախս, եթե սույն մասի 1-ին կետի համաձայն՝ այն չի համարվում կապիտալ բնույթի ծախս:

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում այդ արժեքները համարվում են զրո.

2) գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը.

3) գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն դեպքում, երբ այդ ծախսերի կատարման պարտականությունը համապատասխան ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը կամ օգտագործողը.

4) գործառնական վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և (կամ) փաստացի դադարեցման դեպքում կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը վարձակալի կամ օգտագործողի համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձակալը կամ օգտագործողը կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը հատուցման դիմաց օտարում է վարձատուին կամ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը օգտագործման տրամադրողին.

5) ամորտիզացիայի ոչ ենթակա հիմնական միջոցների (այդ թվում՝ հողամասերի) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով այլ հիմնական միջոցների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում՝ հաշվի առնելով սույն պարբերության 1-4-րդ կետերով սահմանված դրույթները:

4. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողի կողմից բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների գումարի որոշման համար սահմանված կարգով:

5. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով՝

1) ձեռք բերվող շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի սկզբնական արժեքը ընդունվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով.

2) շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսը ընդունվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ծախսը ընդունվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ծախսի և գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցրած լինելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների ձեռքբերման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով) կամ եթե օտարողը կամ վարձատուն (փոխատուն) հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը:

6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով, համախառն եկամուտը նվազեցվում է անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով իրականացվող գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների վրա կատարվող ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են, եթե գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների համար վճարվող գումարներն առանձնացված են պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագրերում և (կամ) պատվիրատուի և կատարողի միջև կազմվող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում.

2) գիտահետազոտական աշխատանքներ ու ծառայություններ են համարվում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման, նոր գիտելիքների ստացման ու կիրառման նպատակով կատարվող գիտական հետազոտություններն ու մշակումները, այդ թվում՝

ա. հիմնարար գիտական հետազոտությունները՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեությունը,

բ. կիրառական գիտական հետազոտությունները՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտությունները, որոնցից են գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված փորձարարական մշակումները.

3) փորձակոնստրուկտորական աշխատանքներ ու ծառայություններ են համարվում ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակումը, գծագրի կամ նշանային միջոցների այլ համակարգի մակարդակով նոր օբյեկտի մտահղացումների և տարբերակների մշակումը, տեխնոլոգիական գործընթացների մշակումը, այդ թվում՝

ա. արտադրանքի կամ տեխնոլոգիայի այլընտրանքների գնահատումը,

բ. արտադրանքի փորձանմուշների նախագծումը, կառուցումը և փորձարկումը,

գ. նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործիքների, ձուլամայրերի, կաղապարների և դրոշմոցների նախագծումը.

4) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում ու ծառայություններում չեն ներառվում՝

ա. կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),

բ. մարկետինգային գործունեությունը,

գ. ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,

դ. ստանդարտացումը,

ե. մասնագիտացված բժշկական աշխատանքներն ու ծառայությունները,

զ. գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահպանումը և ուղեկցումը), բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման (ադապտացման, պահպանման և ուղեկցման),

է. արտադրության գործընթացում նորամուծությունների ներդրումը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման,

ը. կառավարումը,

թ. սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը։

7. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով՝

1) ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այդ ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը և (կամ) ծառայությունների մատուցմանը համամասնորեն.

2) առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ապրանքների մատակարարմանը համամասնորեն.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) հաշվեկշռային արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ակտիվների օտարմանը համամասնորեն.

4) շահութահարկ վճարողի գործունեության հետ կապված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են.

5) ֆինանսական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ:

Սույն մասի 4-րդ և 5-րդ կետերի կիրառության իմաստով համարվում է, որ ծախսը վերաբերում է տվյալ հարկային տարվան, եթե ծախսի կատարման համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հարկային տարվա մեջ (այդ թվում` այն դեպքում, երբ հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը ներառված է հարկային տարվան նախորդող կամ հաջորդող որևէ հարկային տարվա մեջ:

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում, մասնավորապես, հումքի, նյութերի, դետալների, հանգույցների, կիսապատրաստուկների ծախսերը, արտադրական գործընթացներում, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործընթացներում ներգրավված անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը.

2) վարչական ծախսեր են համարվում, մասնավորապես, կառավարման անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, գործուղումների, նյութական և տրանսպորտային սպասարկման, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները, այդ հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, դատական ծախսերը, աուդիտորական, հաշվապահական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ստացման ծախսերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը, աշխատուժի հավաքագրման ծախսերը, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների ստացման ծախսերը.

3) իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված՝ ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը.

4) ոչ արտադրական բնույթի այլ ծախսեր են համարվում, մասնավորապես, գյուտարարական, ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման ծախսերը, շահագործման մեջ չգտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ չգտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը.

5) ֆինանսական ծախսեր են համարվում, մասնավորապես, վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսները (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները), վարկերի և փոխառությունների ստացման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը, արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված ծախսերը:

8. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև՝

1) ապահովագրական և վերաապահովագրական վճարները հետևյալ կարգով.

ա. որպես ապահովադիր հանդես գալու դեպքում իր աշխատողների համար կատարվող ապահովագրական վճարները, եթե այդ վճարների կատարումը պարտադրված է օրենքով,

բ. որպես գործատու հանդես գալու դեպքում իր վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրական վճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով.

2) բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և չափով վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստների (բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ մայրության նպաստների)՝ գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարները.

4) պատճառված վնասի (կորստի) հատուցումը.

5) տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները, բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերի.

6) չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները.

7) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցվող գումարները, եթե նույն մասում նշված ակտիվների գծով ծախսերը հարկման բազայի որոշման նպատակով ենթակա են համախառն եկամտից նվազեցման: Սույն կետով սահմանված նվազեցվող գումարները ներառվում են այն հարկային տարվա ծախսերի մեջ, որում ներառված՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.