ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 125. Շահութահարկի դրույքաչափերը

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված դեպքերի: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները վերագրվում են մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում, որպես եկամուտ ստացող, մշտական հաստատությունը նշված չլինելու հանգամանքից:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 0.01 տոկոս դրույքաչափով:

3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ հինգ տոկոս.

2) պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս, բացառությամբ սույն մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի.

3) Համահայկական բանկից ստացվող շահաբաժինների մասով՝ զրո տոկոս.

4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս.

5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս:

5. Եթե մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, ապա այդ եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս չեն գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում մշտական հաստատությունը որպես եկամուտ ստացող նշված լինելու հանգամանքից:

6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած օֆշորային գոտիներում (երկրներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ գոտիներում (երկրներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ, որի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.