ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 128. Շահութահարկի նվազեցված դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների (այսուհետ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողների խումբ) շահութահարկի գումարը հարկման բազայի նկատմամբ հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շահութահարկի նվազեցված դրույքաչափերով, եթե ռեզիդենտ շահութահարկ վճարողների խումբը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմանները.

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբում չկան մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) վերամշակման, թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և (կամ) իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության և (կամ) իրացման ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողներ.

2) ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից հարկային տարվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագիրը հարկային տարվա ընթացքում հավանության արժանացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը ընկած ժամանակահատվածում) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ արտահանված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 միլիարդ դրամ, որի շրջանակներում ծրագրի իրականացման յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում ռեզիդենտ շահութահարկ վճարողների խումբն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ արտահանված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մաքսային արժեքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող նվազագույն մեծությունը: Սույն կետով սահմանված՝ 40 միլիարդ դրամ նվազագույն մեծության հաշվարկում ներառվում են նաև բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների արժեքը, սակայն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվող ծրագրի մասով սույն հոդվածով սահմանված՝ շահութահարկի դրույքաչափի նվազեցման արտոնության կիրառության նպատակով կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների արժեքի՝ սույն կետով սահմանված 40 միլիարդ դրամ նվազագույն մեծության պայմանը չի կիրառվում.

3) հարկային տարվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագիրը հարկային տարվա ընթացքում հավանության արժանացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը ընկած ժամանակահատվածում) ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերում բացված բանկային հաշիվներին ծրագրին վերաբերող գործունեությունից հանրագումարային հաշվարկով մուտքագրվել է առնվազն 40 միլիարդ դրամին համարժեք արտարժույթ: Սույն կետով սահմանված 40 միլիարդ դրամ նվազագույն մեծության հաշվարկում ներառվում է նաև բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվող ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրվող արտարժույթը, սակայն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվող ծրագրի մասով սույն հոդվածով սահմանված՝ շահութահարկի դրույքաչափի նվազեցման արտոնության կիրառության նպատակով ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրվող արտարժույթի նվազագույն մեծության պայմանը չի կիրառվում.

4) ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողները հարկային տարվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագիրը հարկային տարվա ընթացքում հավանության արժանացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը ընկած ժամանակահատվածում) չունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ տրված փոխառության դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպություններից կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ստացվող տոկոսային եկամտի, ինչպես նաև արժեթղթերի առք ու վաճառքից ստացվող եկամտի և (կամ) արժեթղթերից ստացվող եկամտի) ստացվող եկամուտներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր պայմանները միաժամանակ բավարարող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկման բազայի նկատմամբ հաշվարկվում է՝

1) հինգ տոկոս դրույքաչափով, եթե ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ արտահանված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 միլիարդ դրամ.

2) երկու տոկոս դրույքաչափով, եթե ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ արտահանված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 50 միլիարդ դրամ.

3) հինգ տոկոս դրույքաչափով, եթե ռեզիդենտ շահութահարկ վճարողների խումբը գործունեություն է իրականացնում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս՝ շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

3. Սույն հոդվածով սահմանված ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.