ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 13. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Հաշվետու ժամանակաշրջանը ժամանակահատված է, որի համար հաշվարկվում և վճարվում են հարկեր և (կամ) բնօգտագործման վճար, ներկայացվում են հարկային հաշվարկներ (բացառությամբ ներմուծման հարկային հայտարարագրերի, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարության և արտահանման հարկային հայտարարագրերի), կատարվում են Օրենսգրքով սահմանված այլ պարտավորություններ:

2. Հաշվետու ժամանակաշրջանը վերաբերում է միայն հարկային հաշվարկներին, իսկ ժամանակահատվածը` ինչպես հարկային այլ փաստաթղթերին, այնպես էլ վճարման վերջնաժամկետներին:

3. Հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու ամիսը կամ հաշվետու եռամսյակը կամ հաշվետու կիսամյակը կամ հաշվետու տարին է, բացառությամբ Օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանի:

4. Հաշվետու ամիսը որևէ ամսվա 1-ից մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու կիսամյակը որևէ տարվա հունվար կամ հուլիս ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար հունիս կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու տարին կամ հարկային տարին որևէ տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածն է: Սույն մասի դրույթների կիրառության իմաստով, հաշվի են առնվում սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները:

5. Կազմակերպության պետական գրանցման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառման) կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման կամ որպես նոտար նշանակման դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում կազմակերպության պետական գրանցման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառման) կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրը:

6. Կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի ավարտ է համարվում կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման օրը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.