ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 130. Պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը

 

1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ռեզիդենտ շահութահարկ վճարողները պետական բյուջե են վճարում այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով կամ 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝

1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով կատարված շահութահարկի կանխավճարները.

2) Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները.

3) Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված՝ շահութահարկի նվազեցվող գումարները:

2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի) պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները:

3. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝

1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով կատարված շահութահարկի կանխավճարները.

2) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարված՝ մշտական հաստատությանը վերագրվող եկամուտներից ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով և Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարները:

4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով և Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարները համարվում են պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի վերջնական գումարներ:

5. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով, պետական բյուջե են վճարում հարկային գործակալ չհամարվողների կողմից ստացված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.