ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 160. Բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ֆիզիկական անձի (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռնարկատիրոջ ու նոտարի) կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները, բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը, փոխհատուցվում են ֆիզիկական անձին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարները`

1) ֆիզիկական անձանց ենթակա են փոխհատուցման եռամսյակային պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող ֆիզիկական անձանց ենթակա են փոխհատուցման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող ֆիզիկական անձանց ենթակա են փոխհատուցման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարներից ֆիզիկական անձանց փոխհատուցման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հարկային տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարները փոխհատուցելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ ֆիզիկական անձի մասով կամ հարկային գործակալ չունեցող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է ֆիզիկական անձին փոխհատուցված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի փոխհատուցված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի փոխհատուցման օրվա դրությամբ հարկային գործակալին կամ հարկային գործակալ չունեցող ֆիզիկական անձին առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ ֆիզիկական անձի մասով, կամ հարկային գործակալ չունեցող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի փոխհատուցվող գումարի վերահաշվարկ:

5. Սույն հոդվածով սահմանված` ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸ

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.