ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 162. Բնապահպանական հարկ վճարողները

 

1. Բնապահպանական հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

2. Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում՝

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետողները.

2) արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետող՝

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք (ներկայացուցիչները),

բ. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք (ներկայացուցիչները):

3. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր արտահոսքեր (բացառությամբ կոմունալ-կենցաղային արտահոսքերի) իրականացնողները:

4. Հատուկ հատկացված տեղերում (թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր)`

1) ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այդ թափոններն առաջացնողները.

2) արտադրության և (կամ) սպառման թափոնների պահման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այդ թափոններն առաջացնողները.

3) արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այդ թափոններն առաջացնողները կամ տեղադրողները, բացառությամբ սույն մասի 4-րդ կետում նշված դեպքերի.

4) «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ աղբահանության իրականացման արդյունքում ֆիզիկական անձանց առաջացրած կենցաղային թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում, նույն օրենքի համաձայն, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորները:

5. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում՝

1) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքները Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծողները, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծողները (այսուհետ սույն բաժնում՝ ներմուծողներ).

2) սույն մասի 1-ին կետին համապատասխան՝ ներմուծող և շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքում օտարողները (այսուհետ սույն բաժնում՝ ներմուծող-իրացնողներ).

3) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ արտադրողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված ապրանքների մասով, իսկ պատվիրատուի տրամադրած հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված ապրանքների մասով (այսուհետ սույն բաժնում՝ արտադրող-իրացնողներ):

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.