ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 166. Բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակները

 

1. Բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են հարկման բազայի հետևյալ չափաքանակները.

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի.

2) բնապահպանական հարկ վճարողի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա բնապահպանական մարմնի սահմանած՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակներով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները.

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի նորմաները.

4) ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ ջրային ռեսուրս կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները, կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները,

բ. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան՝ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված՝ վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները.

5) թափոնների տեղադրման կամ պահման համար` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրամադրված (հաստատված) թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները: Սույն կետի կիրառության իմաստով՝ արդյունաբերական հրապարակից թափոնների դուրսբերումն առանց սահմանված կարգով ձևակերպված փաստաթղթերի (թափոնի անձնագիր, թափոնների հեռացման օբյեկտների հետ կնքված պայմանագրի) դիտարկվում է որպես սահմանաքանակի գերազանցում:

2. Բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար հարկման բազայի չափաքանակները համարվում են զրոյական՝

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություն չունենալու կամ թույլտվություններում թույլատրելի արտանետումների ծավալները նշված չլինելու դեպքում.

2) ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունենալու կամ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրս կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների մասին տվյալները նշված չլինելու դեպքում,

բ. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան՝ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չլինելու դեպքում.

3) թափոնների տեղադրման կամ պահման դեպքում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում,

բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,

գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,

դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը բնապահպանական մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,

ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն բնապահպանական մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.