ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 167. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

 

1. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները).

 

Մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր

Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտանետված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Փոշի

1800

Ածխածնի մոնօքսիդ

240

Ազոտի օքսիդներ (վերահաշված՝ ըստ ազոտի երկօքսիդի)

14800

Ծծմբային անհիդրիդ

1800

Քլոր

12000

Քլորոպրեն

90000

Մթնոլորտային օդն աղտոտող այլ (սույն աղյուսակում չնշված) նյութեր, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալը, կամ որոնց մասով բացակայում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները, կամ թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտանետումները

Դօդ = 900 դրամ/ՍԹԿ,
որտեղ ՍԹԿ — ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա)

 

2. Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ:

3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի չափաքանակները գերազանցող փաստացի արտանետված ծավալի համար, որպես դրույքաչափ, կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները)`

1) հնգապատիկը` չափաքանակները մինչև 5 (ներառյալ) անգամ գերազանցող մասի համար.

2) տասնապատիկը` չափաքանակները 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար.

3) անկախ սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, հնգապատիկը՝ բնապահպանական մարմնի սահմանած ժամանակավոր (մինչև 5 տարի ժամկետով) չափաքանակները գերազանցող մասի համար (ժամանակավոր չափաքանակների սահմանման ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններում): Սույն կետում նշված բնապահպանական միջոցառումների ծրագրի թերի կատարման կամ չկատարման դեպքում իրականացվում է ծրագրի չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատարման ժամանակահատվածի համար արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական հարկի գծով պարտավորությունների վերահաշվարկ` արտանետումների չափաքանակները գերազանցող մասի համար կիրառելով սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դրույքաչափերը:

4. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի փաստացի արտանետված ծավալի համար, որպես դրույքաչափ, կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները)`

1) տասնապատիկը, եթե հաշվետու ժամանակաշրջանում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում հետևյալ չափաքանակները.

 

Փոշի

2.0 տոննա

Ածխածնի մոնօքսիդ

1.5 տոննա

Ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի)

1.0 տոննա

Ծծմբային անհիդրիդ

0.5 տոննա

Քլոր

0.1 տոննա

Սույն հոդվածի 1-ին մասում նշված մյուս բոլոր նյութերի համար

0.05 տոննա

 

2) քսանհինգապատիկը, եթե հաշվետու ժամանակաշրջանում արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են սույն մասի 1-ին կետում նշված չափաքանակները:

5. 2018 թվականի հունվարի 1-ից արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից` որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.