ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

 

1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի.

 

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը

Տարեկան դրույքաչափը (դրամ)

Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան

5000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ

10000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ

15000

 

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության.

 

Շարժիչի հզորություն

Տարեկան դրույքաչափը ամբողջ հարկման բազայի նկատմամբ (դրամ)

մինչև 50 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 10 դրամ

51-80 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 20 դրամ

81-100 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 30 դրամ

101-150 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 40 դրամ

151-200 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 50 դրամ

201-250 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 60 դրամ

251-300 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 70 դրամ

301 և ավելի ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 100 դրամ

 

Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ դրանց տեսակի և բեռնատարողության.

 

Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը

Դրույքաչափը (դրամ)

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի

նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում

նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում

8703 21-8703 33

մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար

3750

7500

8702

մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը և ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների

10 000

20 000

8704 21
8704 31

բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ

5 000

10 000

8704 22
8704 32

բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ

10 000

20 000

8704 23

բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ

15 000

30 000

 

2. 2018 թվականի հունվարի 1-ից արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.