ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 169. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

 

1. Ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները).

 

Արտանետվող վնասակար նյութեր և միացություններ

Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտահոսքի յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Կախված նյութեր

5300

Ազոտ ամոնիակային

5100

Թթվածնի կենսաբանական պահանջ

18400

Նավթամթերք

204600

Պղինձ

1023900

Ցինկ

1023900

Սուլֆատներ

100

Քլորիդներ

30

Նիտրիտներ

511500

Նիտրատներ

1100

Ընդհանուր ֆոսֆոր

40000

Դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր

102300

Ծանր մետաղների աղեր

511500

Ցիան և ցիանի միացություններ

511500

Այլ վնասակար նյութեր և միացություններ՝ սույն աղյուսակում չնշված այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ բացակայում են ջրօգտագործման թույլտվությունները, կամ ջրօգտագործման թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չեն

Դջուր = 10000 դրամ/ՍԹԿձկն
որտեղ՝ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի կամ միացության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է

 

2. Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսք իրականացնողների (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցողների) համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերը կրկնապատկվում են:

3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության չափաքանակները գերազանցող փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները):

4. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները) դրույքաչափերի`

ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում,

բ. հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:

5. 2018 թվականի հունվարի 1-ից ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.