ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 170. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

 

1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ (բացառությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց առաջացրած չտեսակավորված սպառման թափոնների)

1 500

Ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների և աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված սպառման թափոնների)

600

Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված և չտեսակավորված սպառման թափոններ

60

 

2. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) մեկանգամյա պահման համար բնապահպանական հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

 

Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

62400

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

31200

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

6240

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1950

Ոչ վտանգավոր թափոններ

780

 

3. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.

 

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

62400

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

31200

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

6240

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1950

Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ)

780

 

2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.

 

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

250

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

120

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

25

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

8

Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ)

3

 

4. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում թափոնների՝ չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

6. 2018 թվականի հունվարի 1-ից արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.