ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 172. Բնապահպանական հարկի արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են՝

1) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար.

2) հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով.

3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ տարվա ամբողջ ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումը, ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը.

3) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող բնապահպանական հարկ վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումը.

3) Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը:

5. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար բնապահպանական հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով այդ ապրանքները տարանցիկ տեղափոխողները:

6. Արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկից ազատվում են ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.