ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 177. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը

 

1. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի արտահոսքի ծավալների հիման վրա՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների սահմաններում արտանետված վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ կրկնապատիկ դրույքաչափերի) արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները գերազանցող՝ վնասակար նյութերի և միացությունների փաստացի արտահոսքի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում վնասակար նյութերի և միացությունների փաստացի արտահոսքի ամբողջ ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

4) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի արտահոսքի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտահոսքի՝ այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները.

5) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտահոսքի՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման և ջրային ռեսուրս վնասակար նյութեր և (կամ) միացություններ արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է ջրային ռեսուրս արտահոսվող կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.