ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 178. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը

 

1. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված և (կամ) պահված թափոնների փաստացի ծավալների հիման վրա՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված թափոնների տեղադրման սահմանաքանակների սահմաններում հատուկ հատկացված տեղերում պահված և (կամ) տեղադրված՝ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալների և Օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով՝ հաշվի առնելով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները.

2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված թափոնների տեղադրման սահմանաքանակները գերազանցող՝ պահված և (կամ) տեղադրված ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալների և սույն բաժնի 170-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները.

3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում պահված և (կամ) տեղադրված ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալների և Օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները.

4) այն դեպքերում, երբ թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում պահված թափոնների փաստացի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանաքանակները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանաքանակների` այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները.

5) այն դեպքերում, երբ թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանաքանակների՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:

3. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկի հաշվարկման՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են` հաշվի առնելով Օրենսգրքի 21-րդ բաժնով սահմանված եզրափակիչ և անցումային դրույթները:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.