ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 180. Բնապահպանական հարկի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

 

1. Բնապահպանական հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանական տեսչություն և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները:

2. Բնապահպանական հարկ վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկներ և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանական տեսչություն և հարկային մարմին:

 

Գ Լ ՈՒ Խ  34

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.