ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 194.

Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկվում է Օրենսգրքի 189-րդ հոդվածով սահմանված տարեկան դրույքաչափերով և վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը: Եթե սույն մասում նշված դեպքում տարեկան տեխնիկական զննության փոխարեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերականություն, ապա ճանապարհային հարկը վճարվում է`

1) հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը.

2) երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` տարեկան ճանապարհային հարկի գումարի կրկնապատիկի չափով` մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխնիկական զննության պահանջ, ճանապարհային հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.