ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 204. Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները).

 

Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար
(դրամ)

Ձկնատնտեսական նպատակով

1

Արդյունաբերական նպատակներով

0.5

Խմելու-կենցաղային նպատակներով,
բացառությամբ 4-րդ կետում նշված դեպքի

0.5

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար

0.025

Ոռոգման նպատակով

0

2. Սևանա լճից ջրօգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները).

 

Մակերևութային ջրերի
օգտագործման նպատակը

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Ոռոգման նպատակով

0.2

Այլ նպատակներով

1.5

3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով ջրօգտագործման՝ չափաքանակները գերազանցող փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափի`

1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում.

2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:

5. 2018 թվականի հունվարի 1-ից մակերևութային ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.