ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 206. Ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Ստորերկրյա հանքային ջրի արդյունահանված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Հանքային ջրի արդյունահանման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Արդյունաբերական նպատակով

5650

Բուժական նպատակով, այդ թվում՝

ա. բալնեոբուժման (լոգանքներ, ցնցուղ, հիդրոմերսում, հոգնա, խմելու միջոցով և այլն) համար`

300

բ. ըմպելասրահներում օգտագործման համար`

0

Ածխաթթու գազ ստանալու նպատակով

230

Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով

75

2. Արտադրված ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Հանքավայր

Դրույքաչափը՝ արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

«Ջերմուկ» հանքավայր

60

«Արզնի» հանքավայր

70

«Հանքավան» հանքավայր

60

«Բջնի» հանքավայր

55

«Լիճք» հանքավայր

45

«Սոլակ» հանքավայր

45

«Քարաշամբ» հանքավայր

60

«Արզական» հանքավայր

115

«Սայաթ-Նովա» հանքավայր

115

Այլ հանքավայրեր

45

3. Աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Արդյունահանման ձևը

Դրույքաչափը՝ արդյունահանված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Քարաղի տեսքով

660

Աղաջրի տեսքով

70

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով արդյունահանման (արտադրության) չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված (արտադրված) ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի արդյունահանված (արտադրված) ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

6. 2018 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա հանքային ջրերի ու աղի արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.