ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 212. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը

 

1. Բնօգտագործման վճար վճարողները ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման` նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են համապատասխան լիազոր մարմինների և բնօգտագործման վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

2. Բնօգտագործման վճար վճարողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:

Սույն մասում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և բնօգտագործման վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.