ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 215. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալների հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող բնօգտագործման վճար վճարողները ջրօգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկն իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի հինգ տոկոսի հիման վրա:

3. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված ջրի ծավալը (հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը) և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

4. Սույն հոդվածի կիրառության իմաստով` ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

5. Բնօգտագործման վճար վճարողների կողմից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով` ստորերկրյա քաղցրահամ կամ թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման) ծավալները և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.