ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 218. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի), ինչպես նաև գունագեղ քարերի տեսակներից` միայն օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի օտարման փաստացի գնի (առանց ԱԱՀ-ի) և Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի օտարման փաստացի գնի (առանց ԱԱՀ-ի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է հաստատագրված դրույքաչափը` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները:

2. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով, եթե`

1) հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի օտարման փաստացի գնի (առանց ԱԱՀ-ի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.

2) հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների օտարում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում օտարվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների օտարված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան` հաշվի առնելով սույն մասի դրույթները, իսկ մարված պաշարների չօտարված մասի համար` բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաստատագրված դրույքաչափերով.

3) եթե օտարվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.

4) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հարկային հաշվարկներում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

3. Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը և հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ ոչ մետաղական օգտակար հանածոյի` սույն բաժնով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են` հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով հաստատված ելքի չափերը, եթե նույն հոդվածով հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար սույն բաժնով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում լցանյութերին և բալաստային հումքին համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված` շինաքարի և (կամ) երեսապատման քարի օգտակար ելքի չափերին համապատասխանող հաստատագրված դրույքաչափերը` շինաքարի և (կամ) երեսապատման քարերի համար նախագծով հաստատված օգտակար ելքի չափերին համապատասխան: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան` հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը, եթե նույն հոդվածով հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալների, դրույքաչափերի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի` հաշվետու ժամանակաշրջանի համար հրապարակած գինը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.