ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 231. Անշարժ գույքի հարկի պարտավորության առաջանալու և դադարելու կարգը

 

1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Անշարժ գույքի հարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներից`

1) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված` սեփականության իրավունքով պետական գրանցում չստացած հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները հաշվառող մարմիններին տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու դեպքում նշված հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնում այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) հարկման օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով նոր սեփականատիրոջն են անցնում մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի կողմից տվյալ հարկման օբյեկտի համար չկատարված հարկային պարտավորությունները, ինչպես նաև մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է սեփականության (ժառանգության) իրավունքի ձևակերպման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) եթե հարկման օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա նոր սեփականատիրոջն են անցնում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ընդունման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) եթե հարկման օբյեկտի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է, կամ սույն մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքում հարկային պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկի վճարման համար Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին նախորդող ամսվա ընթացքում, ապա տվյալ հարկման օբյեկտի գծով այդ հարկային տարվա հարկային պարտավորությունն ավելանում է հաջորդ հարկային տարվա հարկային պարտավորությանը:

4. Հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված որևէ արգելանքի առկայությունը հիմք չի համարվում անշարժ գույքի հարկը չհաշվարկելու համար:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.