ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 233. Տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը

 

1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է որպես հողամասի կադաստրային արժեքի (հաշվարկային զուտ եկամտի) և դրա բարելավում հանդիսացող շինության (շինությունների) կադաստրային արժեքի (արժեքների) նկատմամբ Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով հաշվարկված մեծությունների հանրագումար` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:

2. Օրենսգրքի 231-րդ հոդվածով սահմանված կարգով անշարժ գույքի հարկի պարտավորության առաջացման կամ անշարժ գույքի հարկի հաշվարկման դադարման դեպքերում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված` անշարժ գույքի հարկի տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունների առաջացման կամ անշարժ գույքի հարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն:

3. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկի գումարները, և հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում: Հաշվառող մարմինները կարող են նաև սույն մասում նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն):

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկություն չփակցնելը կամ ծանուցագիր չներկայացնելը անշարժ գույքի հարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:

5. Անշարժ գույքի հարկ վճարողներն անշարժ գույքի հարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններին: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Անշարժ գույքի հարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում անշարժ գույքի հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի հաշվարկի ճշգրտման նպատակով կարող են դիմել համապատասխան հաշվառող մարմիններին, իսկ հարկման բազայի ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ ստանալու նպատակով կարող են դիմել անշարժ գույքի կադաստր վարող մարմին: Հաշվառող կամ լիազոր մարմինները նշված տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.