ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 238. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը

 

1. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին և 2-րդ հավելվածներին համապատասխան, տվյալ հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա (այդ թվում` համայնքների ղեկավարների` հողամասերի և շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ տրամադրած) տվյալների հիման վրա`

1) առաջին կադաստրային գնահատությունն իրականացնում է 2019 թվականին, որի տվյալները հիմք են ընդունվում հետագա հարկային երեք տարիների հարկման բազան որոշելու համար.

2) հետագա կադաստրային գնահատություններն իրականացնում է Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պարբերականությամբ:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներից` Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց առաջ նախորդ (վերջին) գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված` կադաստրային գնահատման կարգերով, և Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:

3. 2018 և 2019 թվականների ընթացքում անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում հողամասերի և շինությունների 2016 թվականի կադաստրային գնահատման, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով մինչև Օրենսգրքի ուժի մեջ մտնելը անշարժ գույքի գնահատման (վերագնահատման) դեպքում` վերջին գնահատման տվյալները` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները: 2018 և 2019 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:

 

 

Հավելված 1

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

 

1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

1.1. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ա = Ամ x Մ x Գգ x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գա

որտեղ`

Ամ-ն բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 1-ի,

Մ-ն բնակարանի ընդհանուր մակերեսն է (ներքին չափերով)` արտահայտված քառակուսի մետրերով,

Գգ-ն բնակարանի տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գծ-ն բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գբ-ն բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցն է,

Գհ-ն բնակարանի հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գվ-ն շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գմ-ն շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գա-ն շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:

1.2. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով`

ա. բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը (Ամ) սահմանվում է`

Աղյուսակ 1

 

երկաթբետոնյա շինության համար

230000 դրամ

քարե շինության համար

255000 դրամ

 

բ. բնակարանի տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ չափերի շրջանակներում.

 

Մարզ (Երևան քաղաք)

Նվազագույնը

Առավելագույնը

Երևան քաղաք

0.17

1

Կոտայք

0.055

0.26

Արմավիր և Արարատ

0.044

0.32

Արագածոտն

0.035

0.32

Շիրակ

0.035

0.21

Լոռի

0.035

0.26

Տավուշ

0.035

0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք

0.035

0.13

 

գ. բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

 

երկաթբետոնից ծածկի համար

1

փայտից ծածկի համար

0.9

 

դ. բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցը (Գբ) սահմանվում է`

 

մինչև 2.7 մետր բարձրություն ունեցող հարկերի համար

0.9

2.7 մետրից մինչև 3.0 մետր բարձրություն ունեցող հարկերի համար

1

3.0 մետր և ավելի բարձրություն ունեցող հարկերի համար

1.1

 

ե. բնակարանի հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

 

առաջին հարկի համար

0.95

երկրորդից հինգերորդ հարկերի համար

1

վեցերորդից իններորդ հարկերի համար

0.9

տասներորդ և ավելի բարձր հարկերի համար

0.8

վերջին հարկի համար` լրացուցիչ

0.95

նկուղային հարկի համար

0.5

կիսանկուղային հարկի համար

0.65

ձեղնահարկի (տանիքային հարկի) համար

0.7

 

զ. շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

 

0 աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

1

1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.95

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.5

4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0

 

է. շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

 

մինչև 6 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

1

7-ից 9 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.94

10-ից 12 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.91

13-ից 15 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.88

16-ից 18 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.85

19-ից 21 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.82

22-ից 24 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.79

25-ից 27 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.76

28-ից 30 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.73

31-ից 40 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.7

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.6

 

ը. շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

 

մինչև 50 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.5

51-ից 80 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.7

81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

1

 

2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԱՅԳԵՏՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ա = [(Ա1 + Աշ + …. + Աn) + (Աբ x Մբ x Գմ) + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ

 

որտեղ`

Ա1, Աշ, …. Աn-ն` առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի) կադաստրային արժեքներն են, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

Աn = Աշx Ծշ x Գհ x Գծ x Գմ x Գտ x Գն x Գահ x Գմ x Գա

 

որտեղ`

Աշ-ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 2-ի,

Ծշ-ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Աբ-ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքն է,

Մբ-ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների բաց պատշգամբների մակերեսն է (ներքին չափերով)` արտահայտված քառակուսի մետրերով,

Ապ-ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,

Ծպ-ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ-ն` շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գհ-ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գծ-ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գմ-ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գտ-ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,

Գն-ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,

Գահ-ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

Գվ-ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գա-ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:

 

2.2. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով`

ա. շինության (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

Աղյուսակ 2

 

բազալտից շինության համար

95000 դրամ

տուֆից շինության համար

85000 դրամ

երկաթբետոնից շինության համար

65000 դրամ

աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից շինության համար

45000 դրամ

փայտից շինության համար

50000 դրամ

խամ քարից, կոպտատաշ քարից (այլ տեսակի քարից) շինության համար

40000 դրամ

 

բ. անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքը (Աբ) սահմանվում է 5000 դրամ.

գ. անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`

 

բազալտից պարսպի համար

20000 դրամ

տուֆից պարսպի համար

18000 դրամ

երկաթբետոնից պարսպի համար

15000 դրամ

 

դ. շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ չափերի շրջանակներում.

 

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Երևան քաղաք

0.17

1

Կոտայք

0.055

0.26

Արմավիր և Արարատ

0.044

0.32

Արագածոտն

0.035

0.32

Շիրակ

0.035

0.21

Լոռի

0.035

0.26

Տավուշ

0.035

0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք

0.035

0.13

 

ե. շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

 

առաջին և հաջորդ հարկերի համար

1

կիսանկուղային հարկի համար

0.65

նկուղային հարկի համար

0.5

ձեղնահարկի (տանիքային հարկի) համար

0.7

 

զ. շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

 

երկաթբետոնից ծածկի համար

1

փայտից ծածկի համար

0.9

 

է. շինության մաշվածության (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

 

մինչև 6 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

1

7-ից 9 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.94

10-ից 12 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.91

13-ից 15 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.88

16-ից 18 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.85

19-ից 21 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.82

22-ից 24 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.79

25-ից 27 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.76

28-ից 30 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.73

31-ից 40 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.7

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.6

 

ը. շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

 

կղմինդրից տանիքի համար

1.05

թիթեղից տանիքի համար

1

թերթաքարից (շիֆերից) տանիքի համար

0.9

այլ նյութից տանիքի համար

0.85

 

թ. շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

անհատական բնակելի տան և այգետնակի համար

1

անհատական բնակելի տանը և այգետնակին կից օժանդակ շինության համար

0.5

ժ. շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

արտաքին հարդարում չունեցող շինության համար

1

արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար

1.05

արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար

1.025

արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր սվաղված ճակատի համար

1.01

ժա. շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

1

1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.95

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.5

4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0

ժբ. շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.5

51-ից 80 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.7

81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

1

2.3. Ավտոտնակների կադաստրային արժեքը հաշվարկվում է անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների կադաստրային արժեքների հաշվարկման կարգով:

 

3. ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ա = [(Ա1 + Աշ + …. + Աn) x Գշծ + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ

որտեղ`

Ա1, Աշ, …. Աո-ն` առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի) կադաստրային արժեքներն են, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

Աn = Աշ x Ծշx Գհ x Գմ x Գվ x Գտ x Գծ x Գա x Գահ x Գն

որտեղ`

Աշ-ն` շինության ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 3-ի,

Ծշ-ն` շինության ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Ապ-ն` շինությանը կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,

Ծպ-ն` շինությանը կից պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ-ն` շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գհ-ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գմ-ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գվ-ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գտ-ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,

Գծ-ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գա-ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գահ-ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

Գն-ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,

Գշծ-ն` շինության ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցն է:

3.2. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով`

ա. շինության (բացառությամբ պարիսպների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

 

Աղյուսակ 3

բազալտից շինության համար

147000 դրամ

տուֆից շինության համար

127000 դրամ

երկաթբետոնից շինության համար

100000 դրամ

փայտից շինության համար

84000 դրամ

խամ քարից, կոպտատաշ քարից (անկախ քարի տեսակից)
շինության համար

67000 դրամ

աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից շինության համար

71000 դրամ

մետաղյա շինության համար

100000 դրամ

բ. շինության պարսպի ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`

բազալտից պարսպի համար

25000 դրամ

տուֆից պարսպի համար

22000 դրամ

երկաթբետոնից պարսպի համար

18000 դրամ

գ. շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ չափերի շրջանակներում.

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Երևան քաղաք

0.17

1

Կոտայք

0.055

0.26

Արմավիր և Արարատ

0.044

0.32

Արագածոտն

0.035

0.32

Շիրակ

0.035

0.21

Լոռի

0.035

0.26

Տավուշ

0.035

0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք

0.035

0.13

դ. շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար

1

երկրորդ և հաջորդ հարկերի համար

0.9

կիսանկուղային հարկի համար

0.65

նկուղային հարկի համար

0.5

ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար

0.7

ե. շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

1

7-ից 9 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.94

10-ից 12 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.91

13-ից 15 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.88

16-ից 18 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.85

19-ից 21 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.82

22-ից 24 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.79

25-ից 27 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.76

28-ից 30 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.73

31-ից 40 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.7

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.6

զ. շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

1

1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.95

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.5

4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0

է. շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

կղմինդրից տանիքի համար

1.05

թիթեղից տանիքի համար

1

թերթաքարից (շիֆերից) տանիքի համար

0.9

այլ նյութից տանիքի համար

0.85

ը. շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկի համար

1

փայտից ծածկի համար

0.9

թ. շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.5

51-ից 80 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.7

81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

1

ժ. շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

արտաքին հարդարում չունեցող շինության համար

1

արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար

1.05

արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար

1.025

արտաքին հարդարում ունեցող շինության
յուրաքանչյուր ապակյա ճակատի համար

1.05

արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր սվաղված ճակատի համար

1.01

Շինության ճակատը համարվում է ապակյա, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ապակյա է:

 

ժա. շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

գիտական, կրթական և ուսումնական նշանակության շինության համար

0.7

հասարակական նշանակության այլ շինության համար

1

Գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ժբ. շինության ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) սահմանվում է`

մինչև 3000 խմ (ներառյալ)` ծավալի դեպքում

1

3001-ից 6000 խմ (ներառյալ)` ծավալի դեպքում

0.95

6001-ից 9000 խմ (ներառյալ)` ծավալի դեպքում

0.9

9001-ից 12000 խմ (ներառյալ)` ծավալի դեպքում

0.85

12001 խմ և ավելի ծավալի դեպքում

0.8

Ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) կիրառվում է բոլոր հարկերում առկա ծավալների (ներքին չափերով) գումարային մեծության նկատմամբ:

 

4. ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ա = [(Ա1 + Աշ + …. + Աn) x Գշծ + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ

որտեղ`

Ա1, Աշ, …. Աո-ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների կադաստրային արժեքներն են, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

Աn = Աշ x Ծշ x Գմ x Գվ x Գտ x Գծ x Գհ x Գա x Գն

 

որտեղ`

Աշ-ն` արտադրական նշանակության շինության ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 4-ի,

Ծշ-ն` արտադրական նշանակության շինության ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Ապ-ն` արտադրական նշանակության շինությանը կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,

Ծպ-ն` արտադրական նշանակության շինությանը կից պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ-ն` շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գմ-ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գվ-ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գտ-ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,

Գծ-ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գհ-ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գա-ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գն-ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,

Գշծ-ն` շինության ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցն է:

 

4.2. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով`

ա. շինության (բացառությամբ պարիսպների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

Աղյուսակ 4

քարից, երկաթբետոնից շինության համար

22000 դրամ

փայտից շինության համար

15000 դրամ

մետաղյա շինության համար

19000 դրամ

բ. շինության պարսպի ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`

բազալտից պարսպի համար

10000 դրամ

տուֆից պարսպի համար

9000 դրամ

երկաթբետոնից պարսպի համար

7500 դրամ

գ. շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ չափերի շրջանակներում.

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Երևան քաղաք

0.17

1

Կոտայք

0.055

0.26

Արմավիր և Արարատ

0.044

0.32

Արագածոտն

0.035

0.32

Շիրակ

0.035

0.21

Լոռի

0.035

0.26

Տավուշ

0.035

0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք

0.035

0.13

դ. շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

1

7-ից 9 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.94

10-ից 12 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.91

13-ից 15 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.88

16-ից 18 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.85

19-ից 21 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.82

22-ից 24 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.79

25-ից 27 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.76

28-ից 30 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.73

31-ից 40 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.7

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.6

ե. շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

1

1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.95

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.5

4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0

զ. շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

կղմինդրից տանիքի համար

1.05

թիթեղից տանիքի համար

1

թերթաքարից (շիֆեր) տանիքի համար

0.9

այլ նյութից տանիքի համար

0.85

է. շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկի համար

1

փայտից ծածկի համար

0.9

ը. շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար

1

երկրորդ և հաջորդ հարկերի համար

0.9

կիսանկուղային հարկի համար

0.65

նկուղային հարկի համար

0.5

ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար

0.7

թ. շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.5

51-ից 80 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.7

81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

1

ժ. շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

արդյունաբերական նշանակության շինության համար

1

գյուղատնտեսական նշանակության շինության համար

0.6

Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ժա. շինության ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) սահմանվում է`

մինչև 3000 խմ (ներառյալ) ծավալի դեպքում

1

3001-ից 6000 խմ (ներառյալ) ծավալի դեպքում

0.95

6001-ից 9000 խմ (ներառյալ) ծավալի դեպքում

0.9

9001-ից 12000 խմ (ներառյալ) ծավալի դեպքում

0.85

12001 խմ և ավելի ծավալի դեպքում

0.8

Ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) կիրառվում է բոլոր հարկերում առկա ծավալների (ներքին չափերով) գումարային մեծության նկատմամբ:

 

5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ա = (Ա1 + Ա2 + …. + Աn) x Գգ

 

որտեղ`

Ա1, Աշ, …. Աn-ն` առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի) կադաստրային արժեքներն են, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

Աn = Աշ x Ծշ x Գh x Գվ x Գմ x Գա x Գծ x Գահ x Գն

 

որտեղ`

Աշ-ն` շինության ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 5-ի,

Ծշ-ն` օբյեկտի ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ-ն` շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գհ-ն` օբյեկտի հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գվ-ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գմ-ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գա-ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գծ-ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գահ-ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

Գն-ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է:

 

5.2. Բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների գնահատման նպատակով`

ա. շինության ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

 

Աղյուսակ 5

քարե շինություններում տեղակայված օբյեկտների համար

127000 դրամ

երկաթբետոնյա շինություններում տեղակայված օբյեկտների համար

100000 դրամ

բ. շինության տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ չափերի շրջանակներում.

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Երևան քաղաք

0.17

1

Կոտայք

0.055

0.26

Արմավիր և Արարատ

0.044

0.32

Արագածոտն

0.035

0.32

Շիրակ

0.035

0.21

Լոռի

0.035

0.26

Տավուշ

0.035

0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք

0.035

0.13

գ. օբյեկտի հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար

1

երկրորդ և հաջորդ հարկերի համար

0.9

կիսանկուղային հարկի համար

0.65

նկուղային հարկի համար

0.5

ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար

0.7

դ. շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

1

1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.95

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0.5

4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինության համար

0

ե. շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

1

7-ից 9 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.94

10-ից 12 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.91

13-ից 15 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.88

16-ից 18 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.85

19-ից 21 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.82

22-ից 24 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.79

25-ից 27 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.76

28-ից 30 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.73

31-ից 40 տարի (ներառյալ)` շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.7

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար

0.6

զ. շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.5

51-ից 80 տոկոս (ներառյալ)` ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

0.7

81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինության համար

1

է. շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկի համար

1

փայտից ծածկի համար

0.9

ը. շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

արտաքին հարդարում չունեցող շինության համար

1

արտաքին հարդարում ունեցող շինության
յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար

1.05

արտաքին հարդարում ունեցող շինության
յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար

1.025

արտաքին հարդարում ունեցող շինության
յուրաքանչյուր ապակյա ճակատի համար

1.05

արտաքին հարդարում ունեցող շինության
յուրաքանչյուր սվաղված ճակատի համար

1.01

Շինության ճակատը համարվում է ապակյա, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ապակյա է:

 

թ. շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

գիտական, կրթական և ուսումնական նշանակության շինության համար

0.7

հասարակական և արտադրական նշանակության այլ
շինության համար

1

Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շինությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

6. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1) Յուրաքանչյուր հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԿԱհ = Ահ x Մհ

 

որտեղ`

Ահ-ն` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ հեկտարի կադաստրային արժեքն է,

Մհ-ն` գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված հեկտարներով:

Հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հավելված 2

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2) Գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԶԵհ= Մգհ x Գզե

 

որտեղ`

Մգհ-ն` գյուղատնտեսական նշանակության հողի մակերեսն է` արտահայտված հեկտարներով,

Գզե-ն` գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամուտն է` մեկ հեկտարի հաշվարկով:

Գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամուտը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  12

 

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ

 

 

Գ Լ ՈՒ Խ  50

 

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.