ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 268. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը կամ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարության ներկայացման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 18 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

3) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 8-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

4) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

5) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ որոշումը անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը.

6) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավվել է (այդ թվում` որպես վարձու աշխատողի), կամ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունն օտարվել է այնպիսի անձի, որը, Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, չի համարվում ընտանիքի անդամ այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

7) ընտանեկան ձեռնարկատիրության շրջանակներում փաստացի օգտագործել է Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ընտանիքի անդամ չհամարվող անձի աշխատանքը` այդ անձի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.