ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 282. Արտոնագրային հարկի հաշվարկման կարգը

 

1. Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար արտոնագրային հարկը հաշվարկվում է առանձին:

2. Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական և ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների) մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է տվյալ վայրում իրականացվող գործունեության տվյալ տեսակի համար Օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկով հարկման բազայի և Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

3. Յուրաքանչյուր վայրում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության ատամնաբուժական և ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկման բազայի և Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված` տվյալ ելակետային տվյալին համապատասխանող արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

4. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացվելու դեպքում արտոնագրային հարկը հաշվարկվում է ելակետային տվյալի ավելացման դեպքի համար Օրենսգրքի 280-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարկման բազայի և Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված արտոնագրային հարկի դրույքաչափի արտադրյալով` դրամական արտահայտությամբ, բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՀ

=

ՀԲ

x

ՀԴ

ՆԱԱՔ

x

ՆԱՀ

ՀՀԱՔ

որտեղ`

ԱՀ – ն արտոնագրային հարկն է.

ՀԲ – ն Օրենսգրքի 280-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված հարկման բազան է.

ՀԴ – ն ընդհանուր (ներառյալ` ավելացված ելակետային տվյալը) ելակետային տվյալին համապատասխանող արտոնագրային հարկի դրույքաչափն է.

ՆԱԱՔ – ն ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակն է.

ՆԱՀ – ն մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացված գործող արտոնագրի հիման վրա վճարված արտոնագրային հարկի գումարն է.

ՀՀԱՔ – ն մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացված գործող արտոնագրում նշված հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակն է:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.