ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 29. Հարկային գործակալը

 

1. Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը: Սույն մասի կիրառության իմաստով` հարկային գործակալի կողմից հարկ վճարողին եկամտի վճարում (հատկացում կամ բնամթերային ձևով տրամադրում) է համարվում նաև՝

1) հարկային գործակալի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողի նշած անձին.

2) հարկային գործակալի նշած անձի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողին:

2. Եթե, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի համաձայն, կազմակերպությունն ազատվում է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, ապա այդ կազմակերպությունը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և կամավորության սկզբունքով հանդես գալ որպես հարկային գործակալ: Այս դեպքում հարկային գործակալը հարկի հաշվարկումը, պահումը (գանձումը) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը առաջին անգամ կատարում է հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար:

3. Հարկային գործակալներն իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում Օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.