ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 296. Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը

 

1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և նոտարների անձնագրային տվյալների փոփոխության մասին տեղեկությունները բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմինը տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  61

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.