ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 303.

Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից հանումը

 

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից դուրս գալու համար հարկային մարմին է ներկայացնում դիմում: Դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատության գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Դիմումում նշված օրվանից ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը համարվում է հաշվառումից հանված:

2. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությանը հաշվառումից հանելու համար հիմք է հանդիսանում նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը: Սույն հոդվածում նշված փաստաթղթի պատճենի ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական գրանցամատյանում մշտական հաստատության վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Ֆիզիկական անձի մահվան օրվանից մշտական հաստատությունը համարվում է հաշվառումից հանված:

 

 

Բ Ա Ժ Ի Ն 15

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  62

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.