ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը

 

1. Հարկային մարմինը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

2. Հարկային մարմինը պաշտոնական պարզաբանումը տրամադրում է դիմումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում: Եթե պաշտոնական պարզաբանման համար անհրաժեշտություն է առաջանում ստանալ այլ իրավասու մարմնի դիրքորոշումը, ապա պաշտոնական պարզաբանման տրամադրման ժամկետը հետաձգվում է մինչև իրավասու մարմնի դիրքորոշման ստացումը, ինչի մասին հարկային մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին:

3. Պաշտոնական պարզաբանումները հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում: Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար ներկայացված դիմումը վերաբերում է իրավական ակտին կամ դրա դրույթին, որի համար հարկային մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում, ապա նոր պաշտոնական պարզաբանում չի տրվում, և դիմումի հիման վրա հարկային մարմինն իրականացնում է հարկ վճարողի անհատական իրազեկման գործընթաց` հղում կատարելով այն տեղեկագրին կամ հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքին, որտեղ հրապարակված է նախկինում տրված պաշտոնական պարզաբանումը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.