ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 315. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքն ստանալու համար դիմումի ընդունումը և տեղեկանքի տրամադրումը

 

1. Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և Օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը (այսուհետ սույն հոդվածում` տեղեկանք) ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Եթե ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում շահութահարկը կամ եկամտային հարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի հարկային մարմին:

3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը) և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից և կնքվում է (կնիքի առկայության դեպքում)՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`

1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.

2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.

3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.

4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:

4. Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:

5. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը սահմանում է հարկային մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  65

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.