ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 319. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը

 

1. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով, իսկ արտոնագրային հարկի պարտավորությունը հաշվառվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության իրականացման ժամանակահատվածի սկզբի ամսաթվով:

2. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող հարկային պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար):

3. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես հարկային պարտավորություն:

4. Օրենսգրքով սահմանված կանխավճարները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:

5. Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն մասում նշված փոփոխության արդյունքում առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում առաջացող փոխհատուցման գումարների, որոնք համարվում են դեբետային գումարներ), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում` սկզբնական հարկի վճարման վերջնաժամկետից սկսած՝ հաշվարկվում են տույժեր: Սույն մասում նշված սկզբունքը կիրառվում է նաև Օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.