ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 32. Համատեղ գործունեության մասնակիցները և հաշվետու մասնակիցը

 

1. Համատեղ գործունեության մասով հարկերի (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի և շահութահարկի, արտոնագրային հարկի, բնապահպանական հարկի և տեղական հարկերի), վճարների (բացառությամբ բնօգտագործման վճարի, սոցիալական վճարի և տեղական վճարների), կանխավճարների հաշվարկման և վճարման պարտավորությունը կատարում է համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը:

2. Համատեղ գործունեության մասով Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով հարկերի մուտքագրումը կատարվում է հաշվետու մասնակցի միասնական հաշվին:

3. Համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում համատեղ գործունեության այն մասնակիցը, որը բնութագրվում է սույն մասում նշված հատկանիշներով՝ ըստ առաջնահերթության.

1) համարվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող ռեզիդենտ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

2) համարվում է դրոշմավորման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող ռեզիդենտ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

3) համարվում է ռեզիդենտ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր և ունի համատեղ գործունեության շրջանակներում իրականացվող գործունեության որևէ տեսակով զբաղվելու ծանուցում կամ թույլտվություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան համատեղ գործունեության շրջանակներում իրականացվող գործունեության որևէ տեսակով զբաղվելու ծանուցում կամ թույլտվություն ունեցող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

4) համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող ռեզիդենտ կազմակերպություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան ավելացված արժեքի հարկ վճարող համարվող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն ռեզիդենտ կազմակերպությունը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

5) համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան ավելացված արժեքի հարկ վճարող համարվող մեկից ավելի ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

6) համարվում է ռեզիդենտ կազմակերպություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

7) համարվում է ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան մեկից ավելի ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-7-րդ կետերով սահմանված դեպքերում, եթե համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան համատեղ գործունեության մեջ առավելագույն ներդրում ունեցող մեկից ավելի մասնակիցներ (երկու մասնակցի դեպքում՝ հավասար ներդրում ունեցող երկու մասնակիցներ), ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը որոշվում է մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ:

5. Համատեղ գործունեության ընթացքում համատեղ գործունեության մասնակիցների կազմում փոփոխություն կատարվելու և (կամ) համատեղ գործունեության մասնակիցների ունեցած ներդրումներում փոփոխություններ կատարվելու դեպքում համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը չի փոխվում, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի:

6. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինել միայն մեկ համատեղ գործունեության պայմանագրով:

7. Համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը, պարտավոր է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Հարկային մարմինը սույն մասում նշված հայտարարությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն ներկայացնողի՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու համար սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմանները բավարարելու կամ չբավարարելու հանգամանքները և համապատասխանաբար ընդունում է հայտարարությունը կամ այն հետ է վերադարձնում ներկայացնողին՝ գրավոր ձևով նշելով հայտարարության ընդունումը մերժելու հիմքը: Եթե հարկային մարմինն ընդունում է հայտարարությունը, հետագայում հայտարարության ընդունման հարցը չի կարող վերանայվել՝ անգամ եթե պարզվում է, որ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմաններից որևէ մեկը բավարարված չի եղել: Հայտարարությունը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնողին չվերադարձնելու դեպքում հայտարարությունը համարվում է ընդունված հարկային մարմնի կողմից այն ստանալու հաջորդ օրվանից:

8. Եթե համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը դադարում է համարվել համատեղ գործունեության պայմանագրի կողմ, ապա սույն հոդվածի համաձայն, ընտրվում է համատեղ գործունեության նոր հաշվետու մասնակից, որի մասին ընտրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն, հարկային մարմին է ներկայացվում համապատասխան հայտարարություն՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Հարկային մարմինը սույն մասում նշված հայտարարությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն ներկայացնողի՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու համար սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմանները բավարարելու կամ չբավարարելու հանգամանքները և համապատասխանաբար ընդունում է հայտարարությունը կամ այն վերադարձնում է ներկայացնողին՝ գրավոր ձևով նշելով հայտարարության ընդունումը մերժելու հիմքը: Եթե հարկային մարմինն ընդունում է հայտարարությունը, հետագայում հայտարարության ընդունման հարցը չի կարող վերանայվել՝ անգամ եթե պարզվում է, որ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմաններից որևէ մեկը բավարարված չի եղել: Հայտարարությունը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնողին չվերադարձնելու դեպքում հայտարարությունը համարվում է ընդունված հարկային մարմնի կողմից այն ստանալու հաջորդ օրվանից:

9. Համատեղ գործունեության պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.