ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 320. Ստուգման ակտերով (ուսումնասիրության արձանագրություններով, վարչական ակտերով) առաջացող հարկային պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառումը

 

1. Հարկային մարմինների կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են համապատասխանաբար ստուգման ակտը (ուսումնասիրության արձանագրությունը, վարչական ակտը) կազմելու ամսաթվով, բայց ոչ ուշ, քան ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) անցկացման համար հիմք հանդիսացող հանձնարարագրի (որոշման) փակման օրը առանց այդ օրվա դրությամբ առկա մնացորդների փոփոխության:

2. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև ստուգման ակտը կազմելու օրը՝ առանց հաշվի առնելու դեբետային գումարները (այդ թվում` նույն ստուգմամբ (ուսումնասիրությամբ) արձանագրված լրացուցիչ դեբետային գումարները):

3. Հարկի կանխավճարների լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:

4. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների վճարման 10-օրյա ժամկետի համար տույժեր չեն հաշվարկվում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.