ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 327. Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը

 

1. Ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին` հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա: Եզրակացությունը հարկային մարմինը կազմում և ներկայացնում է գանձապետարան` գումարների հիմնավորվածությունը հիմնավորող փաստաթղթերը` համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունը ուժի մեջ մտնելու, իսկ դատարանի վճիռը, բողոքարկման հանձնաժողովի որոշումը, ճշտված հարկային հաշվարկը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:

 

Բ Ա Ժ Ի Ն  17

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  67

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.