ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 332. Հարկային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը

 

1. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմինը հարկային հսկողությունն իրականացնում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը:

2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից գնահատվող ռիսկը հարկ վճարողի կողմից հարկման օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ դրանք չվճարելուն կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության և դրանց արդյունքում պետությանը վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

3. Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից ռիսկերի գնահատումը ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչների հիման վրա իրականացվող՝ հարկ վճարողի (վճարողների) գործունեությունից, գործողությունից կամ անգործությունից և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի բնորոշումն է, ըստ ռիսկայնության աստիճանների հարկ վճարողի (վճարողների) ու նրա (նրանց) գործունեության գնահատումն ու դասակարգումը:

4. Հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի կառավարման համակարգը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա և ներառում է ռիսկերի հայտնաբերմանը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների կանխարգելմանն ու դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը՝ նպատակ ունենալով ապահովել հարկային մարմնի ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու պետության համար ակնկալվող վնասները նվազագույնի հասցնելը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.