ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 337. Համալիր հարկային ստուգումների հաճախականությունը

 

1. Համալիր հարկային ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.

1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ.

2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.

3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:

2. Օրենսգրքի 336-րդ հոդվածին համապատասխան համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է՝ ելնելով ծրագրի հաստատման համար հիմք հանդիսացած հարկային տարվա արդյունքներով հարկ վճարողների ռիսկայնության աստիճանից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ հարկային ստուգումների վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում համալիր հարկային ստուգումների անցկացման այն դեպքերի վրա, երբ`

1) համալիր հարկային ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարականի հիման վրա.

2) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից ստացվել է գրավոր տեղեկություն՝ պետության օրինական շահերին վնաս հասցնելու կամ դրա վտանգի, այդ թվում` հարկման օբյեկտներ, հարկման բազաներ թաքցնելու կամ դրանք պակաս ցույց տալու կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները խախտելու մասին.

3) հարկ վճարողը ծրագիրը կազմելու կամ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկներ, բացառությամբ այն դեպքերի, երբ Օրենսգրքով սահմանված կարգով հարկ վճարողը չի կրում հարկային հաշվարկ ներկայացնելու պարտավորություն.

4) համալիր հարկային ստուգումը վերաբերում է համալիր հարկային ստուգմամբ ստուգվող իրավահաջորդ կազմակերպության իրավանախորդին (իրավանախորդներին) կամ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ներառված կազմակերպությունների իրավահաջորդներին.

5) համալիր հարկային ստուգումն իրականացվում է լուծարային գործընթաց սկսելու մասին դիմում ներկայացրած կազմակերպությունում կամ Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանման հիմքով ներկայացված դիմումի հիման վրա կամ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ.

6) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել համալիր հարկային ստուգում իրականացնելու վերաբերյալ.

7) հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի մոտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների մեկից ավելի խախտումներ: Սույն կետում նշված դեպքում համալիր հարկային ստուգումների հանձնարարագրեր կարող են տրվել միայն տվյալ հարկային տարվա ընթացքում.

8) իրականացվում են համալիր հարկային կամ բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) կամ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն հարկ վճարողների մոտ, որոնք ընդգրկված են հարկային և համապատասխան լիազոր մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.

9) հարկ վճարողի կատարած՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումներն արձանագրվել են նույն հարկ վճարողի մոտ հանդիպակաց հարկային ուսումնասիրության արդյունքում.

10) համալիր հարկային ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն կետում նշված համալիր հարկային ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.

11) համալիր հարկային ստուգումն իրականացվում է պետական գույքի մասնավորեցման համար լիազոր պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ հարկ վճարողի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.