ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 352. Տարածքներ կամ շինություններ մուտք գործելը

 

1. Հարկային հսկողության իրականացման հանձնարարագրում նշված հարցերի շրջանակներում ու նպատակներով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել հարկ վճարողի գործունեության իրականացման համար օգտագործվող տարածքներ կամ շինություններ, կատարել այդ տարածքների կամ շինությունների կամ հարկման օբյեկտների ուսումնասիրություն:

2. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց նշված տարածքներ կամ շինություններ (բացի բնակելի) մուտք գործելը խոչընդոտելու դեպքում կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն, որը ստորագրում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի ներկայացուցիչը: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում:

3. Հարկային հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց մուտքը այնպիսի շինություններ, որտեղ բնակվում են ֆիզիկական անձինք` առանց դրանցում բնակվող ֆիզիկական անձանց գրավոր թույլտվության, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն օգտագործվում է հարկ վճարողի գործունեության համար (միայն այդ տարածքի մասով):

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.