ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 353. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելը

 

1. Հարկային հսկողության շրջանակներում հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձանց ներկայությամբ կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերցնել հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակներ և իրեր (այդ թվում՝ համակարգչային ծրագրերի վերծանման նպատակով` համակարգչային տեխնիկա), փորձանմուշներ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ չխոչընդոտելով հարկ վճարողի բնականոն աշխատանքին, որոնք մինչև ստուգման կամ ուսումնասիրության ժամկետի ավարտը վերադարձվում են հարկ վճարողին:

2. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն, որում նշվում են վերցված իրերի, փորձանմուշների և փաստաթղթերի անվանումները, քանակը, հնարավորության դեպքում՝ նաև դրանց արժեքային մեծությունը: Արձանագրությունն ստորագրում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն ու հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը:

3. Այն դեպքերում, երբ առգրավված փաստաթղթերի կրկնօրինակները բավարար չեն հարկային հսկողության միջոցառումների իրականացման համար կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց մոտ առկա են բավարար հիմքեր հարկ վճարողի կողմից փաստաթղթերի բնօրինակները ոչնչացնելու, թաքցնելու, փոփոխելու կամ փոխարինելու մտադրությունների մասին, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները՝ սույն հոդվածով սահմանված կարգով: Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ դրանցից պատրաստվում են կրկնօրինակներ, որոնք հաստատվում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ստորագրությամբ և փոխանցվում են հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.