ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 36. Հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) լիազորությունները

 

1. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է`

1) հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացնել հարկային հսկողություն՝ Օրենսգրքի նույն բաժնով սահմանված՝ հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

2) Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի (հարկային գործակալի) հարկային պարտավորությունները.

3) օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում Օրենսգրքով սահմանված կարգով հարկային հսկողություն իրականացնել օրենքով սահմանված՝ լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման կամ առանց թույլտվության իրականացնող (այդ թվում՝ ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործող) հարկ վճարողների մոտ.

4) Օրենսգրքով սահմանված կարգով կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ.

5) օրենքով սահմանված կարգով պահել ու հարկային ծառայողների միջոցով կրել, օգտագործել զենք և զինամթերք.

6) օրենքով սահմանված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում.

7) օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով` օգտագործել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցներն ու կապի միջոցները` օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելով ծախսերը.

8) կազմակերպություններին և ֆիզիկական անձանց տրված լիցենզիաները կամ ծանուցումները կամ թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնել լիազորված մարմիններ.

9) առաջարկություններ ներկայացնել ստուգում իրականացնող այլ պետական մարմիններ` վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող հարկային հսկողության շրջանակներում բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

10) հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, դատարանում գործը վարելու համար տալ լիազորագրեր.

11) հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու նպատակով Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով արգելանք դնել հարկ վճարողի (հարկային գործակալի) գույքի վրա.

12) պարզաբանումներ տրամադրել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառության վերաբերյալ.

13) հարկային հսկողության ընթացքում՝

ա. պահանջել բացառապես այնպիսի փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հաշվարկներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին ու հարցերին,

բ. Օրենսգրքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերցնել փաստաթղթեր (այդ թվում՝ բնօրինակների, կրկնօրինակների կամ լուսապատճենների ձևով), իրեր (այդ թվում՝ համակարգչային ծրագրերի վերծանման նպատակով` համակարգչային տեխնիկա) կամ փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են հարկային հսկողության նպատակներին ու հարցերին, և որոնք վերցնելը չի խոչընդոտում հարկ վճարողի բնականոն աշխատանքին: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո դրանք վերադարձվում են հարկ վճարողին,

գ. հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել հարկ վճարողի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, տարածքներ և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, գույքագրման, չափագրման, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում կապարակնքել այդ տարածքներն ու շինությունները, դրամարկղերը, բեռնաթափքերը, բեռնախցիկները, ցիստեռնները, իրականացնել սույն կետում նշված տարածքների ու շինությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների, փաստաթղթերի ու առարկաների զննում,

դ. անհրաժեշտության դեպքում հարկային հսկողությանը ներգրավել հարկ վճարողի (հարկային գործակալի) մասնագետներին` հարկ վճարողի (հարկային գործակալի) կամ նրա պաշտոնատար անձի համաձայնությամբ,

ե. բացառապես հարկային հսկողության նպատակների ու հարցերի շրջանակներում հարկ վճարողից (հարկային գործակալից) կամ նրա պաշտոնատար անձից պահանջել անցկացնել ակտիվների և պարտավորությունների գույքագրում, այդ թվում՝ ներգրավելով հարկ վճարողի (հարկային գործակալի) համապատասխան աշխատակիցների և մասնագետների,

զ. Օրենսգրքով սահմանված կարգով ներգրավել մասնագետների, փորձագետների և թարգմանիչների,

է. պահանջել վերացնել Օրենսգրքով սահմանված կարգով հայտնաբերված՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումները:

2. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) ունի նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.