ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը

 

1. Եթե հարկ վճարողն իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:

2. Մեկ կամ ավելի վերահսկվող գործարքներում ներգրավված հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գներին կամ այլ ֆինանսական ցուցանիշներին, եթե այդ գործարքների պայմանները չեն տարբերվում այն պայմաններից, որոնք կկիրառվեին համադրելի չվերահսկվող գործարքներում:

3. Եթե վերահսկվող գործարքում ստեղծվում կամ առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`

1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.

2) ԱԱՀ-ով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ՝ Օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածների դրույթներին համապատասխան.

3) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:

4. Գործարքի պայմանները, մասնավորապես ներառում են այն ֆինանսական ցուցանիշը, որը վերլուծվում է համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.