ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 367. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները

1. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները կարող են ներառել Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրները:

2. Եթե չվերահսկվող գործարքի մասին, որպես տեղեկատվության աղբյուր, հավասար արժանահավատությամբ կարող են օգտագործվել Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ապա, որպես տեղեկատվության աղբյուր, պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները:

3. Չվերահսկվող գործարքների մասին, որպես տեղեկատվության այլ աղբյուրներ, կարող են օգտագործվել, մասնավորապես`

1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունը, եթե այն չի համարվում հարկային գաղտնիք.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ տեղեկատվական բազաների ցանկում ընդգրկված՝ ֆինանսական և այլ տեղեկատվություն պարունակող տեղեկատվական բազաները.

3) արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված մաքսային վիճակագրությունը.

4) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական տեղեկատվության աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին).

6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը.

7) օրենքով սահմանված կարգով որոշված՝ անշարժ գույքի արժեքը:

4. Հարկային մարմինը չի կարող հիմնվել չվերահսկվող գործարքի վրա` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն ճշգրտումներ կատարելու նպատակով, եթե գործարքի պայմանները համարվում են հարկային գաղտնիք:

5. Հայաստանյան կողմի ներգրավվածությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումը ընդունելի է, եթե տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշի վրա տնտեսական հանգամանքների և (կամ) այլ համադրելիության գործոնների ազդեցությունը վերլուծվել է, և անհրաժեշտության դեպքում, Օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն, իրականացվել է համադրելիության ճշգրտում:

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.