ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 387.  Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները

 

1. Առհաշիվ անձանց կանխիկ գումարների տրման նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) նույն անձին առհաշիվ կանխիկ գումար չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ կանխիկ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին կամ անհատ ձեռնարկատիրոջը դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել.

2) կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ հետևյալ ժամկետային սահմանափակումները.

ա. գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ,

բ. գործուղման նպատակով տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:

2. Եթե օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական հիմնարկների համար կանխիկ դրամով գումարների վճարումների և առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ սահմանված են այլ սահմանափակումներ, ապա Օրենսգրքի 386-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված սահմանափակումների փոխարեն կիրառվում են այդ սահմանափակումները:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.