ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 391.

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողները

 

1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման (այսուհետ սույն գլխում՝ նաև դրոշմավորում) պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» և «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Կազմակերպությունների (բացառությամբ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների) կամ անհատ ձեռնարկատերերի պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է պատվիրատուն:

3. Մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է այդ ապրանքներն արտադրողը կամ շշալցնողը կամ այլ կերպ տարայավորողը (փաթեթավորողը):

4. Որպես գրավի առարկա՝ գրավառուին հանձնված` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների տնօրինման իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն:

5. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը:

6. Արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետը ներառյալ կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:

Սույն մասով սահմանված դեպքում արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների համար սույն գլխով և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգավորումները, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.