ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 394.

Դրոշմավորման կանոնները

 

1. Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Օրենսգրքի 393-րդ հոդվածին համապատասխան ստացված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները դրոշմավորման ենթակա ապրանքների վրա փակցվելու միջոցով:

2. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են միայն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն:

3. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են յուրաքանչյուր դրոշմապիտակով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն:

4. Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ օտարման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:

5. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող հարկ վճարողներն ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծողի ընտրած տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է մինչև այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո:

7. Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին:

8. Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ հարկ վճարողների, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» (ԵՏՄ անդամ պետությունների մասով` «մաքսային տարանցում») մաքսային ընթացակարգերով արտահանված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելու, Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` պատվիրատուի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող հարկ վճարողներին փոխանցելու, ինչպես նաև դրոշմավորման ծառայություն (գործողություն) մատուցող հարկ վճարողներին փոխանցելու դեպքերի:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.